Կանաչապատման հիմնարկի տնօրենը կադրային ջարդ է իրականացնում, աշխատակիցներին ստիպում է ազատման դիմումներ գրել. Թեհմինա Վարդանյան

18:00 • 26.05.20

Կանաչապատման հիմնարկի նորաթուխ տնօրենը՝ Արա Աղայանը, ում պաշտոնավարման մեկ ամիսը նույնիսկ չի բոլորել, կադրային ջարդ է իրականացնում, հրահանգներ է տալիս, մունաթ է գալիս: Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ ընդգծելով, թե տնօրենը քաղաքապետ Հայկ Մարությանի անձնական ընտրությամբ է նշանակվել:

«Երբ հիմնարկիր տնօրենի մրցույթը երկու հոգի հաղթահարեց, արդեն գիտեինք՝ ով է նշանակվելու, Աղայանը քաղաքապետի սիրելի խորհրդական Կարեն Համբարձումյանի մտերիմներից է և նա էր անցնելու: Պարոն Աղայանը հոխորտում է աշխատակիցների վրա, ստիպում է դիմումներ գրել, այդ թվում՝ հոգեբանական ճնշում է գործադրում, ստիպում է հեռախոսները թողնել դրսում, հետո միայն մտնել իր աշխատասենյակ, որի իրավունքն իհարկե չունի»,-հայտարարեց ավագանու անդամը, ապա հայտնեց, թե երեկ տեղեկություն է ստացել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կանաչապատման բաժնի պետը, երեկ հրահանգավորվել է, որ դիմում գրի և հեռանա:

«Նա հրաժարվել է՝ դրա տակ հիմք չտեսնելով, և այսօր վարչական շրջանի ղեկավարն ու Կանաչապատման բաժնի պետն իրերով այդ մարդուն գույքով դուրս են հանել վարչական շրջանի շենքից»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: