Տեսախցիկները ֆիքսել են Չուկոտկայում Մի-8 ուղղաթիռի կոշտ վայրէջք կատարելու պահը (տեսանյութ)

12:20 • 26.05.20

Տեսախցիկները ֆիքսել են ՌԴ Չուկոտկայի ինքնավար շրջանում Մի-8 ուղղաթիռի կոշտ վայրէջքի պահը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Կադրերում երևում է, թե ինչպես է ուղղաթիռը դանդաղ թռչում, սակայն հետո սկսում է պտտվել օդում և ընկնում է գետնին: Գետնին բախվելուց հետո պայթյուն է տեղի ունենում, և ուղղաթիռից սև ծուխ է բարձրանում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՌԴ օդատիեզերական ուժերի Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Չուկոտկայի ինքնավար շրջանի Անադիրսկի շրջանի օդանավակայանում, ինչի հետևանքով մահացել է 4 մարդ: Աղետը տեղի է ունեցել մայիսի 26-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 05:00-ին՝ Յուրի Ռիտխեուի անվան օդանավակայանում ուսումնամարզական թռիչքի ժամանակ: