Հնդկաստանում ծնողները սխալմամբ թաղել են ողջ մնացած նորածնին

10:56 • 26.05.20

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում ծնողները սխալմամբ թաղել են իրենց ողջ մնացած երեխային: Այս մասին տեղեկացնում է The Indian Express հրատարակությունը:

Աղջկան հաջորդ օրը գտել է մի անցորդ: Տղամարդը կանչել է հարևաններին, որոնք օգնել են փորել և հողի տակից հանել երեխային, ինչից հետո նրանք կանչել են բժիշկներին և իրավապահներին:

Այնուամենայնիվ, տեղի բնակիչները որոշել են չսպասել բժիշկներին և իրենք են երեխային տարել պոլիկլինիկա, որտեղ բժիշկները նրան ճանաչել են: Պարզվել է, որ մեկ օր առաջ բժիշկները ընդունել են նրա ծնունդը: Երեխան լույս աշխարհ է եկել հղիության 24-րդ շաբաթում, այսինքն՝ սովորական ժամկետից 2,5 ամիս ավելի շուտ: Պոլիկլինիկայում նորածինների վերակենդանացման բաժանմունք չի եղել և, բժիշկը ծնողներին խորհուրդ է տվել երեխային տանել մասնավոր հիվանդանոց: Ծնողները տեղեկացրել են, որ հիվանդանոցի ճանապարհին երեխան դադարել է շարժվել և իրենք որոշել են, որ նա մահացած է և թաղել են նրան:

Փրկված երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն 30 ժամ հետո նա մահացել է: