Դելիի ետնախորշերից մեկում ավելի քան 1000 հյուղակ է հրդեհվել․ տուժածներ չկան (տեսանյութ)
Դելիի հարավարևելյան Թուղլաքաբադ շրջանում գիշերն ավելի քան 1000 հյուղակ է այրվել․ նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ետնախորշերում բռնկված հրդեհի մասին ժամը մոտ 00։15-ին ենք իմացել, որից հետո 28 հրշեջ բրիգադ ենք ուղարկել դեպքի վայր։ Գիշերվա 4-ին կրակն արդեն հսկողության տակ է վերցվել։ Հրդեհի հետևանքով ստացված վնասվածքների կամ զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան»,- նշել է հրշեջ ծառայության ներկայացուցիչ Աթուլ Գարգը։
Նրա խոսքով՝ հրդեհի հետևանքով այս շրջանում ամբողջովին այրվել է ետնախորշերի գրեթե կեսը։ Հայտնի է, որ հրդեհի մարման աշխատանքներն ամբողջովին ավարտին են հասցվել առավոտյան ժամը 8-ին։ Այժմ հրշեջները փորձում են հրդեհի բռնկման պատճառները պարզել։
Ոստիկանության ներկայացուցիչ Ռաջենդեր Փրասադ Մինայի խոսքով՝ Դելիի հարավարևելյան շրջանի ոստիկանությունը կանչի գրանցումից հետո շտապօգնության մեքենաներ և ոստիկանության աշխատակիցներ է ուղարկել դեպքի վայր։ Նշվում է, որ տուժածների բացակայությունը բացատրվում է այն փաստով, որ ետնախորշերի բնակիչները լքել են հյուղակներն այն բանից հետո, երբ նկատել են, որ դրանցից մեկում արդեն հրդեհ է բռնկվել։
Տեսանյութն՝ այստեղ:










