Թե՛ անշարժ գույքի, թե՛ հողերի գները շատ արագ անկում են ապրելու, այնպես որ քանի հնարավորություն ունենք բարձր գներով ինչ-որ բան վաճառելու, շատ արագ պետք է վաճառենք. Հայկ Մարության (տեսանյութ)

18:20 • 26.05.20

Թե՛ անշարժ գույքի, թե՛ հողերի գները շատ արագ անկում են ապրելու, այնպես որ քանի հնարավորություն ունենք բարձր գներով ինչ-որ բան վաճառելու, շատ արագ պետք է վաճառենք: Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանի հարցին:

«Մի տեսակ չափից շատ է քաղաքապետարանի հողամասերի գինը բարձր, մենք մեր ենթակայության տակ չունենք այդքան հողամասեր, երկրորդական շուկային գինը արհեստական փուչիկ ենք փչում, ինչը մեծ խնդրի առաջ է կանգնեցնելու»,-նշեց ավագանու անդամը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց. «Բնականաբար մեր եկամուտների մասին է խոսքը, և մաքսիմալ մեծ եկամուտ պետք է ունենանք հողերի, տարածքների վաճառքից, բայց ուզում եմ, ցավոք սրտի, վստահեցնել, որ գները թե՛ անշարժ գույքի, թե՛ հողերի, կարծում եմ, մեծ անկում են ապրելու մոտակա ժամանակներում, այնպես որ քանի հնարավորություն ունենք բարձր գներով ինչ-որ բան վաճառելու, շատ արագ պետք է վաճառենք»,-ասաց նա: