Չինաստանում մահացել է միլիարդատեր Սթենլի Հոն

11:43 • 26.05.20

98 տարեկանում կյանքից հեռացել է Ասիայում կազինոների խոշորագույն կայսրության հիմնադիր և տարածաշրջանի ամենահարուստ անձանցից մեկը համարվող չինացի միլիարդատեր Սթենլի Հոն: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությանը:

2018 թվականի դրությամբ՝ Սթենլի Հոյի կարողությունը գնահատվում էր 6,4 միլիարդ դոլար: Նրան էր պատկանում Մակաոյի խոշորագույն կազինոների ցանցը:

Միլիարդատերը 4 ամուսնությունից ունի 17 երեխա: