Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք

15:29 • 01.06.20

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Այսպիսով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 794-ի: Օրվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 19 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը հասել է 624-ի:

Համաճարակի սկզբից Վրաստանում կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է 12 մարդ:

2494 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, 301 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 6 290 758 է, մահացել է 374 335 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: