Նախօրեին ծանր հիվանդությունից վախճանվել է Գեորգի Հովհաննեսի Կիվիրյանը՝ NEWS.am կայքի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյանի հայրը

17:44 • 01.06.20

Նախօրեին ծանր հիվանդությունից վախճանվել է Գեորգի Հովհաննեսի Կիվիրյանը՝ NEWS.am կայքի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյանի հայրը։

Գեորգի Կիվիրյանի որդին՝ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշում է․ «Նախօրեին, ծանր հիվանդությունց վախճանվեց հայրս՝ Գեորգի Հովհաննեսի Կիվիրյանը՝ ծնված 1945 թվականին Աբխազիայում։

Հայրս համշենցի էր, մանկավարժ, ավելի քանի 30 տարի Աբխազիայի մի շարք հայկական դպրոցներում աշխատել է տնօրեն։ Ինչքան էլ կապված էր իր ծննդավայրին, ինչպես մեր ընտանիքի բոլոր անդամները, վերջիվերջո տեղափոխվեց և բնակվում էր Երևանում։ Հայրս համարում էր, որ ամեն ազգ պետք է ապրի իր հողի վրա ու հայրենասիրության մասին քո ոչ մի խոսք չունի արժեք, եթե դու չես ձգտում վերադառնալ ու ապրել քո Հայրենիքում․․․»։