Կորոնավիրուսով վարակված 440 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում է, ծայրահեղ ծանր վիճակում՝ 50 քաղաքացի

19:44 • 01.06.20

Հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը լարված վիճակում է, պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ծանր վիճակում ունենք 440 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 50 քաղաքացի, նրանցից 16-ը միացած են թոքերի արհեսատական օդափոխության սարքին», - ասաց նախարարը։