Կորոնավիրուսից պաշտպանիչ արտահագուստով բժիշկները խորհրդարան են այցելել (տեսանյութ)
Այսօր խորհրդարան են եկել կորոնավիրուսից պաշտպանիչ արտահագուստով բժիշկներ, որոնք հրաժարվել են պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչ նպատակով են եկել, սակայն ենթադրվում է, որ բժիշկների այցի նպատակը պատգամավորներին արագ թեստավորելն է: Այս մասին ԱԺ-ից հաղորդում է Tert.am-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իր և իր ընտանիքի մոտ կորոնավիրուս է հաստատվել:










