Մոսկվայի քաղաքային հիվանդանոցի պատուհանից ցած է նետվել կորոնավիրուսի դեմ բուժում ստացող ոստիկանության փոխգնդապետը

18:25 • 01.06.20

Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածներին բուժման ընդունող № 24 քաղաքային հիվանդանոցի հիվանդներից մեկը նետվել է պատուհանից:

Ինչպես հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գծով գլխավոր վարչության և ոստիկանության տարածքային բաժանմունքի աղբյուրներին, հինգերորդ հարկի միջանցքի պատուհանից ցած նետված կինը եղել է ոստիկանության փոխգնդապետ, ՌԴ ՆԳՆ դատաբժշկական-փորձագիտական կենտրոնի ավագ փորձագետ:

Քաղաքային հիվանդանոցում նա բուժվելիս է եղել մայիսի 23-ից: Նրա մոտ աշխտորոշվել էր «Քովիդ-19»:

Աղբյուրների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 30-ի երեկոյան: Կինը ողջ է մնացել և տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, իսկ կատարվածի հանգամանքները պարզվում են: