Հնդկաստանում ամուսինը հրաժարվել է սմարթֆոն գնել, որի հետևանքով կինն ինքնասպան է եղել

17:52 • 01.06.20

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի բնակչուհին, ենթադրաբար, ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ ամուսինը հրաժարվել է երեխաների դպրոցական պարապմունքների համար անհրաժեշտ սմարթֆոն գնել, հայտնում է lenta.ru կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Ջիոթի անունով 29-ամյա կինն ամուսնուն խնդրել է սմարթֆոն գնել, որպեսզի կորոնավիրուսային համավարակի ընթացքում հեռակա ուսուցման ռեժիմին անցած երեխաները կարողանան դասապրոցեսին մասնակցել։ Ամուսինը հրաժարվել է գնել, որից հետո կինը ինքնասպանություն է գործել։

Միջադեպի մասին տեղեկություն ստանալուց հետո ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել և Ջիոթիին հիվանդանոց հասցրել, սակայն բժիշկները կնոջ մահն են արձանագրել։

Ամուսնու խոսքով՝ նրանք ամուսնացած են եղել յոթ տարի։ Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է իրականացնում։