Վարչապետը պատգամավորների հետ վերջին անգամ հանդիպել է չորեքշաբթի օրը, անվտանգության կանոնները պահպանվել են. Վահան Կոստանյան

15:21 • 01.06.20

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը չի նախատեսում որևէ հնարավորություն հեռավար նիստ անցկացնելու համար։

Այս մասին Tert.am-ի հարցին, թե քննարկվում է հեռավար նիստ անցկացնելու տարբերակը, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը:

Հարցին, թե վարչապետի՝ կորոնավիրուսակիր լինելով պայմանավորված՝ արդյոք ԱԺ պատգամավորների ու աշխատակիցների թեստավորում չի՞ լինելու, Վահան Կոստանյանն ասաց. «Վարչապետ Փաշինյանը պատգամավորներին վերջին անգամ հանդիպել է ԱԺ-ում՝ նախորդ չորեքշաբթի՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, և բոլորը շփման ընթացքում պահպանել են անվտանգության կանոնները։ ԱԺ հերթական նիստերը ընդհատելու վերաբերյալ հարց չի քննարկվել»։