Ես ինձ մոտ զգացի, թեստավորվեցինք ու հաստատվեց, հիմա բուժման մեջ ենք․ փաստաբան Կարեն Մեժլումյանը՝ իր և ընտանիքի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին

13:06 • 01.06.20

Երեխաներս թեթև են տանում, բուժման մեջ ենք, մեր առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Մելջլումյանը՝ ով ավելի վաղ հայտնել էր, որ իր և ընտանիքի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

«Կարելի է ասել, որ հարազատների հետ շփում չի եղել, մենք ընտանիքով արդեն իսկ մեկուսացված էինք: Ես ինձ մոտ զգացի, դրա համար թեստավորվեցինք ու հաստատվեց»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ հիմա ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում են գտնվում, պայմաններից և բուժանձնակազմից գոհ են, և՛ վերաբերմունքը և՛ բուժումը լավ է գնահատում:

Հիշեցնենք, որ փաստաբան Կարեն Մելջլումյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ իր մոտ հաստատվել է կորոնավիրուս և նույն վիճակում են նաև ընտանիքի անդամները: