«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Ռուսաստանում աստիճանաբար կայունանում է». Պուտին

18:38 • 01.06.20

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ «Քովիդ-19» կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը երկրում աստիճանաբար կայունանում է: Նախագահի խոսքը մեջբերում է ТАСС գործակալությունը:

«Ընդհանուր առմամբ, մեզ բոլորիս հաջողվել է միասին լուծել գլխավոր խնդիրը՝ կանխել իրավիճակի բացասական սցենարով զարգացման պայթյունավտանգ բնույթը: Դա մեզ թույլ է տալիս վերադառնալ բնականոն կյանքին»,- ասել է Պուտինն աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Նրա գնահատմամբ՝ «իրավիճակը երկրում աստիճանաբար կայունանում է»:  

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը հասել է 414 878-ի, մահվան դեպքերը 4855-ն են: Վերջին մեկ օրում վարակման 9035 նոր դեպք է գրանցվել, մահվան՝ 162: