Նիդեռլանդների ռեստորաններից մեկում հունիսի 1-ից ռոբոտ-մատուցողներ կաշխատեն (լուսանկարներ)
Նիդեռլանդների չինական Royal Palace ռեստորանի այցելուներին հունիսի մեկից սկսած ռոբոտ-մատուցողները կսպասարկեն, հայտնում է apnews.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ ռոբոտ-մատուցողները կորոնավիրուսային համավարակից ոչ շատ վաղ են հոլանդական Ռենես քաղաքում գտնվող հաստատությունում հայտնվել․ հայտնի է, որ ռեստորանի տերն իր բիզնեսն արդիականացնելու համար դրանք դեռևս 2019 թվականի աշնանն է ձեռք բերել։ Այդ ժամանակ նա չէր էլ կարող պատկերացնել, թե մի քանի ամիս անց որքան օգտակար կլինեն այդ ռոբոտները:
Նշվում է, որ ռոբոտները սկզբում այցելուներին ողջունում ու բարի գալուստ են մաղթում, այնուհետև ուտելիք ու խմիչք են մատուցում։
Ռեստորանի տերը կարծում է, որ նոր սարքերը կօգնեն սոցիալական հեռավորությանը հետևելուն, ինչպես նաև կխթանեն ռեստորանի զարգացմանը։














