ԱՄՆ-ում մեկնարկում է կորոնավիրուսի հակամարմնային բուժման առաջին փորձարկումը մարդկանց վրա

18:50 • 01.06.20

Ամերիկյան Eli Lilly and Company դեղագործական ընկերությունից հայտնել են, որ սկսել են կորոնավիրուսի հակամարմնային բուժման առաջին փորձարկումները մարդկանց վրա:

Ինչպես փոխանցում է CNN-ը, ընկերությունից նշել են, որ եթե փորձարկումները հաջող ընթացք ստանան, ապա բուժումը հասանելի կլինի աշնանը: Փորձի առաջին մասնակից հիվանդները բուժում են ստանում Լոս Անջելեսի Cedars-Sinai, Նյու Յորքի բժշկական համալսարանի և Ատլանտայի համալսարանի հիվանդանոցներում: Գիտափորձի արդյունքները պատրաստ կլինեն հունիսի վերջին:

Հակամարմնային բուժումը մշակվել է AbCellera կանադական կենսատեխնիկական ընկերության և ԱՄՆ Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի հետազոտական կենտրոնի հետ համատեղ:

Գիտնականներն օգտագործել են ԱՄՆ-ոիմ «Քովիդ-19»-ով վարակված և ապաքինված առաջին հիվանդներից մեկի արյան փորձանմուշը և միլիոնավոր բջիջների ուսումնասիրման միջոցով հարյուրավոր հակամարմիններ են հայտնաբերել: Հակամարմինները սպիտակուցներ են, որն օրգանիզմն արտադրում է վիրուսի կամ թունավորման դեմ պայքարելու համար: Լաբորատոր պայմաններում տվյալ հակամարմինը չեզոքացրել է վիրուսը:

ԱՄՆ-ում մեկնարկում է կորոնավիրուսի հակամարմնային բուժման առաջին փորձարկումը մարդկանց վրա