ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

10:55 • 02.06.20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են երևանյան բակերից մեկում նշել հունիսի 1-ը:

Նիկոլ Փաշինյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։

Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։

ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»։