Կորոնավիրուսի համաճարակի առումով Հայաստանը՝ որպես ամենավտանգավոր ու ռիսկային երկիր այլևս նշված է կարմիր ազդանշանով. Նաիրա Զոհրաբյան

15:32 • 02.06.20

Տարիներ շարունակ տեսել ենք, թե ինչ է կատարվում ոստիկանական համակարգում, որ ամենաայլասերված համակարգերից մեկն է եղել, բայց շատ կարևոր է ոստիկանի կերպարը, թե ինչպիսի ոստիկան պետք է ունենանք: Այս մասին այսօր Ազգային ժողովում, երբ երկրորդ ընթերցմամբ և ամոբղջությամբ ընդունելու համար քննարկվում էր «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նա նշեց, որ մենք այնպիսի ոստիկան ենք ունեցել, որը ճանկռտելով բերման է ենթարկում քաղաքացուն, հետո էլ ասում է՝ քաղաքացին մեքենայի մեջ ինքն իրեն կծել է: Պատգամավորը կարևոր համարեց ցանկացած բարեփոխում և հատկապես՝ կրթական ծրագրերի իրականացումը, քանի որ ըստ Զոհրաբյանի՝ ցակացած օրենք դառնալու է մեռալծին, եթե ականջը հակառակ կողմից փորձենք բռնել: «Որպեսզի մեր օրենքները չդառնան մեռելածին, մենք պետք է կարողանանք սկսել այնտեղից որտեղից պետք է սկսենք»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև կորոնավիրուսի տարածմանը և ներկայացրեց այսօրվա թվերը, ըստ որի՝ կա 517 վարակակիր և 19 մահ: «Այսօր մենք ունենք ցավալի, աղետալի վիճակագրություն, ես չեմ ուզում ասել, թե այս ամենն ինչի արդյունքն է, չեմ ուզում ասել, որ շատ կարևոր ժամանակ բաց թողեցինք երկիրը երևի թե հերմետիկ փակելու, ես դրա մասնագետը չեմ, բայց ահազանգում են բժիշկները, որ պետք է անել քայլեր: Հայաստանն այլևս նշված է կարմիր ազդանշանով՝ որպես ամենավտանգավոր ու ռիսկային երկրներից մեկը համաճարակի առումով: Որևէ անձնական խնդիր չկա և ընդդիմությունը որևէ քաղաքական շահ չունի, յուրաքանչյուր կյանք մեզ համար կարևոր է: Այո՛, մենք՝ բոլորս այստեղ նստած պետք է իսկապես լուծում գտնենք այս իրավիճակից, եթե իրավիճակը իսկապես չի դարձել անկառավարելի»,-ասաց նա: