Վրաստանում Թուրքիայի 9 քաղաքացու են ձերբակալել. խուզարկության ժամանակ զենք է առգրավվել

21:26 • 02.06.20

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտնել է Բաթումում Թուրքիայի ինը քաղաքացու ձերբակալելու մասին: Այս մասին հաղորդում է Эхо Кавказа ռադիոալիքի կայքը:

Գերատեսչությունից հայտնել են, որ արտասահմանցիներն անօրինական են գտնվել Վրաստանում. նրանց կողմից սահմանի հատումը չի գրանցվել:

Պետական անվտանգության ծառայությունը հաղորդել է, որ խուզարկության ժամանակ Թուրքիայի քաղաքացիների մոտ 4 միավոր հրազեն է հայտնաբերվել: Գերատեսչության հակահետախուզության վարչությունը հետաքննություն է վարում գործի առնչությամբ: