Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել հայցի ներկայացումն ամերիկացի ոստիկանների նկատմամբ, որոնք հարձակվել են «Ռուսաստանն այսօր» գործակալության լրագրողների վրա
«Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել հայցի ներկայացումն ամերիկացի ոստիկանների նկատմամբ, որոնք հարձակվել են գործակալության լրագրողների վրա:
«Վերջին երեք օրվա ընթացքում ամերիկյան ոստիկանությունը երկու անգամ հարձակում է գործել մեր լրագրողների՝ РИА Новости-ի թղթակցի դեմ Մինեապոլիսում և Sputnik-ի պրոդյուսերի դեմ Վաշինգտոնում: Երկու անգամն էլ մեր լրագրողները ցույց են տվել լրագրողի իրենց քարտերը և բարձր բղավել են, որ մամուլի ներկայացուցիչ են: Ոստիկանները դա տեսնել և չլսել չէին կարող: Նույնը տեղի է ունեցել նաև ամերիկյան ԶԼՄ-ների մեր գործընկերների հետ: Իրավական երկրում մենք, իհարկե, դատի կտայինք: Սակայն ժամանակակից Ամերիկայում հիմք չկա կարծելու, որ այն իրեն ավելի լավ կդրսևորի, քան ոստիկանությունը: Թեև դեռ կմտածենք»,- ասել է Սիմոնյանը РИА Новости-ի հետ զրույցում:
Անցյալ հանգստյան օրերին ոստիկանությունը պղպեղային գազ է կիրառել բողոքի ցույցերի ժամանակ, ինչի հետևանքով տուժել է РИА Новости-ի լրագրող Միխայիլ Տուրգիևը, երբ լուսաբանելիս է եղել Մինեապոլիսում տեղի ունեցող իրադարձությունները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային ցույցերի պատճառ է դարձել սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունը ոստիկանության սպայի կողմից, որը ծնկով սեղմած պահել է տղամարդու վիզը: Ոստիկանն անտեսել է նրա աղաչանքներն ու շնչահեղձ լինելու մասին բղավոցները: Ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատժել ինչպես այդ ոստիկանին, այնպես էլ մյուս երեքին, որոնք կողքին կանգնած են եղել և ոչինչ չեն արել:
Sputnik-ի պրոդյուսեր Նիկոլ Ռուսելին մի քանի անգամ կրակել են ռետինե փամփուշտով Սպիտակ տան մոտ տեղի ունեցող ցույցի ժամանակ:
Ռուսական դեսպանությունը բողոքի նոտա է հղել ԱՄՆ Պետքարտուղարությանը:










