Պարետատան որոշմամբ՝ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր (տեսանյութ)
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց, որ պարետատան որոշմամբ՝ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր։ Նրա խոսքով՝ դիմակ չեն կրի մինչև 6 տարեկան երեխաներն ու ֆիզիկական վարժություններ անողներն ու հեծանվորդները։
«Հասկանում եմ, որ այս եղանակային պայմաններում դիմակի կրումը որոշակի անհարմարություններ կբերի, բայց դիմակ կրելը նվազեցնելու է վարակի տարածումը»,֊ասաց Ավինյանը։
Նրա խոսքով, սահմանվում են դիմակ կրելու կանոնները, և նման ունիվերսալ և առանց ծայրահեղ բացառությունների սահմանումը նաև վերահսկողության հարցի հեշտացման համար է իրականացված և որոշ դեպքեր ուղղակի թողնված են տրամաբանական և բանական մոտեցմանը։
«Կարծում եմ այս առումով խնդիր չպետք է ունենանք։ Մեր գործիքակազմում մենք ունենք ծայրահեղ միջոցներ, ինչպես նաև տեղաշարժի սահմանափակումներին վերադարձը , տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներին վերադարձը ինչպես նաև հնարավոր պարետային ժամի սահմանման հնարավորությունը։ Հնարավորինս փորձում ենք այս փուլում, ելնելով ներկա իրավիճակից ելնելով ներկա առողջապահական ծանր, բայց որոշ չափով կայուն իրավիճակից չդիտարկել դեռևս այսդ որոշումները և գնալու ենք կանոնների պահպանման տարամաբանությամբ»,- ասաց Ավինյանը։










