Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումներով՝ 2019 թվականի ընթացքում հարուցվել է 1228 վարչական վարույթ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից արձանագրված իրավախախտումների հիմքով 2019 թվականի ընթացքում հարուցվել է 1228 վարչական վարույթ, իսկ 2018 թվականի ընթացքում՝ 1081 վարչական վարույթ (նախորդ տարվա համեմատ աճը՝ 13.6%)։ Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։
Համաձայն աղբյուրի՝ 2019 թվականի ընթացքում հարուցված վարչական գործերի վարույթների արդյունքում վարչական տույժի են ենթարկվել 914 անձ, իսկ 2018 թվականի ընթացքում՝ 774 անձ, արդյունքում կիրառված վարչական տուգանքի չափը կազմել է 88.160.000 ՀՀ դրամ, իսկ 2018 թվականի ընթացքում՝ 70.100.000 ՀՀ դրամ։










