«Երջանիկ օրերի վերադարձը». Մակրոնը ոգևորությամբ է խոսել կարանտինից հետո սրճարանների և ռեստորանների վերաբացման մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կարանտինից հետո սրճարանների և ռեստորանների վերաբացումը վկայում է «երջանիկ օրերի վերադարձի» մասին: Այս մասին նա հայտնել է Twitter-ում։
Ամբողջ Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսի պատճառով հայտարարված սահմանափակումների թուլացմից հետո մարտի 14-ից ի վեր առաջին անգամ վերաբացվել են բոլոր սրճարաններն ու ռեստորանները։
«Սրճարանների, հյուրանոցների և ռեստորանների վերաբացումը նշանավորում է երջանիկ օրերի վերադարձը։ Ոչ մի կասկած չկա առ այն, որ ֆրանսիացիները կրկին կայցելեն այս վայրեր՝ ֆրանսիական ոգու այդ հատվածը, մեր մշակույթն ու մեր արվեստը վերգտնելու համար»,-գրել է Մակրոնը:
Նա հավելել է, որ «այս դժվարին պահին պետությունը կշարունակի աջակցել այդ հատվածին»։
Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսի 151 325 դեպք, որոնցից 28 940-ը՝ մահվան ելքով։










