Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն․ պատճառը՝ պարետատան սահմանած անվտանգության կանոնները խախտելն է․ Հակոբ Կարապետյան
«2020 թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար Երևանի վեց դպրոցի տնօրենի տրվել է կարգապահական տույժ»,–այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է ՀՀ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Ըստ Կարապետյանի՝ կարգապահական տույժի են ենթարկվել՝ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանը, հ․98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանը, Արմեն Հովհաննիսյանի անվան հ․194 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանը, Հ․ Իսակովի անվան հ․132 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը, Պուշկինի անվան հ․8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը, հ․120 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Քոչարյանը։
Վերոգրյալ տնօրեննեի նկատմամբ Երևանի քաղաքապետի կարգադրություններով կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժ։










