Չփորձել համոզման մեթոդին հակադրվել․ վստահեցնում եմ, որ այսուհետև նմանատիպ քայլերի դեպքում՝ կիրականացվի կոշտ հակազդեցություն․ ՀՀ ոստիկանապետ

21:06 • 03.06.20

Երեկ շատ աղմկալի մի դեպք տեղի ունեցավ Արմավիրի մարզի Գայ գյուղում տեղակայված  այսպես կոչված «Մեյմանդարի» շուկայում, որտեղ քաղաքացիները, չցանկանալով ենթարկվել պարետի որոշման պահանջներին, համոզման մեթոդին դիմադրեցին և կատարեցին խուլիգանություն: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:

Նրա խոսքով՝ 258-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար․

«Ոստիկանության ստորաբաժանումներն իրականացրեցին միջոցառումներ տվյալ անձանց ինքնությունը պարզելու, նրանց նույնացնելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: Բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի քաղաքացի, կան ձերբակալվածներ»:

Ոստիկանապետը կոչ արեց բոլոր տնտեսվարողներին կոչ արեց պատշաճ կերպով կատարել պարետատան սահմանած որոշումները.

«Չփորձել համոզման մեթոդին հակադրվել և փորձել իրականացնել նմանատիպ գործողություններ, ինչը երեկ տեղի ունեցավ։ Վստահեցնում եմ, որ այսուհետև նմանատիպ քայլերի դեպքում կիրականացվի կոշտ հակազդեցություն»,- ասաց ոստիկանապետը։