ԱՄՆ-ում փողոցային անկարգությունների ժամանակ մոտ 30 բանկոմատ է վնասվել․ դրանցից մեկը պայթեցնելու անհաջող փորձի հետևանքով մեկ մարդ է զոհվել (լուսանկարներ)

10:58 • 03.06.20

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում ոստիկանությունը հետաքննություն է սկսել լույս հունիսի 2-ի գիշերն անհայտ անձանց կողմից քաղաքի փողոցներում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բանկոմատների զանգվածային վնասման առնչությամբ: Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։

Նշվում է, որ մեկ գիշերվա ընթացքում վնասվել է մոտ 30 բանկոմատ։

Հայտնի է, որ հունիսի 2-ի առավոտյան բանկոմատի պայթյունի անհաջող փորձի հետևանքով զոհվել է մեկ մարդ։  Ոստիկանությունը հայտնել է, որ զոհվածը 24-ամյա երիտասարդ է, որը փորձել է  պայթեցնել բանկոմատը: Տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել։ Նրա կյանքը չի հաջողվել փրկել։

Բանկոմատներին հասցված վնասի ընդհանուր չափը դեռևս հայտնի չէ։

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված զանգվածային ցույցերի ֆոնին ԱՄՆ մի շարք քաղաքներում պարետային ժամ է սահմանվել՝ պայմանավորված Ֆլոյդի սպանությունից հետո փողոց դուրս եկած ցուցարարների բազմությամբ, որոնք նաև անկարգություններ և ավերածություններ են իրականացնում:

Latest South Sound WA News | The OlympianPolice: Looter died attempting to blow up ATM in Philly | KYWPolice: Man Dies After Attempting To Break Into North Philadelphia ...