Գիտնականները պարզել են՝ որտեղ է մոլորակի ամենամաքուր օդը

18:14 • 03.06.20

Գիտնականները հայտնում են, որ պարզել են, թե որտեղ է աշխարհի ամենամաքուր օդը, որն ազատ է մարդկային գործունեության արդյունքում առաջացող մասնիկներից: Ինչպես փոխանցում է CNN-ը, գիտնականների խոսքով՝ այդ վայրը Հարավային օվկիանոսն է, որը ողողում է Անտարկտիկայի ափերը:

Կոլորադոյի համալսարանի հետազոտողներն առաջին անգամ ուսումնասիրել են Հարավային օվկիանոսի կենսա-աերոզոլային բաղադրությունը, ինչի արդյունքում պարզել են, որ մթնոլորտն այդ շրջանում փոփոխությունների չի ենթարկվել:

Կլիմայական փոփոխությունները նկատվում են աշխարհով մեկ, և այդ պատճառով մասնագետները փորձում են Երկրի վրա այնպիսի վայր հայտնաբերել, որն ազդեցություն չի կրել մարդկային գործունեության հետևանքով:

Այնուամենայնիվ, պրոֆեսոր Սոնյա Կրեյդենվեյսը ենթադրում է, որ Հարավային օվկիանոսը կարող է լինել այդ վայրը, որտեղ մարդկային գործունեության ազդեցությունը և աշխարհի մայրցամաքներից եկող փոշին նվազագույնն են:

Գիտնականները պարզել են՝ որտեղ է մոլորակի ամենամաքուր օդը