Եվրապատգամավորն ուղիղ միացման ժամանակ քննարկումներին մասնակցել է առանց տաբատի (տեսանյութ)

18:41 • 03.06.20

Իռլանդացի եվրապատգամավոր Լյուկ Ֆլանագանը տանից տեսակապի օգնությամբ մասնակցել է Եվրախորհրդարանի քննարկումներին: Այս մասին հայտնում է Корреспондент-ը:

Ինչպես երևում է համացանցում հայտնված տեսանյութում, իռլանդացի գործիչը համաժողովին միացել է անկողնուն նստած՝ առանց տաբատի: Ուղիղ կապի ժամանակ վերջինս ելույթ է ունեցել գյուղացիներին տրվելիք վճարների մասին:

Ավելի ուշ Ֆլանագանը մեկնաբանել է, որ նոր-նոր էր վերադարձել վազքից և ելույթից երկու րոպե առաջ մարզահագուստով էր: