Աշխարհը, 6 վայրկյանը մեկ, ֆուտբոլի դաշտին հավասար անտառային տարածք է կորցրել 2019թ. CNN

19:02 • 03.06.20

Նոր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ աշխարհը յուրաքնաչյուր 6 վայրկյանը մեկ ֆուտբոլի դաշտի չափ անտառ է կորցրել 2019 թվականին:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, հրդեհների հետևանքով ռեկորդային քանակությամն անտառներ են ոչնչացվել Ավստրալիայում և Բրազիլիայում: Ռեպորտաժում պատկերվում են երբեմնի կանաչ անտառների փոխարեն տեղադրված գերանները, որոնք մնացել են այրված ծառերից:

Անտառների համաշխարհային ծրագրի անդամ Միկաելա Վեյսիի խոսքով՝ անցյալ տարի տեղի ունեցած անտառային հրդեհների հետևանքով նույնքան ածխաթթու գազ է հայտնվել մթնոլորտում, որքան 400 մլն մեքենաներից է արտանետվում մեկ տարվա ընթացքում:

Հրդեհների մեծ մասը բաժին է ընկել Բրազիլիային, որ 1.3 մլն հեկտար անտառ է ոչնչացել: