Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 և մահվան 1 նոր դեպք

11:53 • 03.06.20

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, ևս 6 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Երեկ երեկոյան Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է Բոլնիսից 76-ամյա մի տղամարդ:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 800 դեպք, վարակվածներից 640-ն առողջացել է, 13-ը` մահացել:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 6 463 647 է, մահացել է 382 709 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: