Ադրբեջանցին փորձել է կես տոննա հերոինը տեղափոխել սեխով բարձված բեռնատարով (լուսանկարներ)

13:22 • 03.06.20

Ադրբեջանում կասեցվել է Իրանից բերված կես տոննա հերոինի` Ուկրաինա տեղափոխման փորձը, հայտնում է minval.az-ը՝ մանրամասնելով, որ հարավային անցակետերից մեկում կանգնեցվել է սեխով բարձված Mercedes-Benz բեռնատար: Այն իրանական Աստարայից սեխը Խարկով էր տեղափոխում:

Բեռնատարի խուզարկման արդյունքում ծառայողական շունն արձագանքել է կցասայլին, որտեղ էլ հայտնաբերվել է քողարկված թմրանյութը: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 545,1 կգ հերոին:

Բետնատարի վարորդը՝ Ադրբեջանի քաղաքացի Ալլահվերդի Իմանօղլու Մամեդովը, ներգրավվել է որպես մեղադրյալ:

Նշվում է, որ անցած երեք օրվա ընթացքում Ադրբեջանի մաքսային ծառայությունը հայտնաբերել է ավելի քան 826 կգ հերոին, որի արժեքը եվրոպական  «սև շուկայում» գերազանցում է 50 մլն եվրոն: