Ողջ-ողջ թաղված հնդիկը կարողացել է դուրս գալ ավազի տակից և ուղիղ ոստիկանական բաժանմունք է գնացել
Հնդկաստանի Գուջարատ նահանգում տեղի է ունեցել ուշագրավ դեպք. ողջ-ողջ թաղված տղամարդուն հաջողվել է դուրս գալ ավազի տակից, գրում է indiatimes.com-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ երեսունամյա տղամարդուն՝ Կապիլ Մարականային, գումարի շուրջ վեճի պատճառով ծեծել ու ողջ-ողջ թաղել են երեք տղամարդ: Նրանք սկզբում առևանգել են Մարականային, ծեծել, կապել ձեռքերն ու ոտքերը, հետո թաղել ավազի տակ:
Երբ տղամարդիկ նկատել են, որ Մարականան ավազաթմբի տակ այլևս չի շարժվում, մտածել են, որ նա մահացել է և հեռացել են դեպքի վայրից:
Այնուհանդերձ՝ Մարականային ինչ-որ կերպ հաջողվել է դուրս գալ ու փախչել: Երբ չարագործները նրան տեսել են, սկսել են հետապնդել: Մարականային հաջողվել է հասնել ոստիկանական բաժանմունք ու պատմել կատարվածի մասին:
Տղամարդիկ ձերբակալվել են:










