Քաղաքացիներն էլ իրար պետք է ամոթանք տան, իրար ասենք՝ էս ի՞նչ ենք անում, եկեք սթափվենք. Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան սահմանած կանոնները պահպանելու մասին

11:41 • 03.06.20

Հունիսի մեկին, պարզվում է, քաղաքապետարաններ են եղել, որ միջոցառումներ են կազմակերպել երեխաների համար. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբեմն տպավորություն է, թե մենք մեր երեխեքին ավելի շատ ենք սիրում, քան մեր ծնողներներին»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց՝ ՏԻՄ-երը, գյուղապետերը, քաղաքապետերն իրենց վարչակազմերի ռեսուսրները պետք է օգտագործեն, որ հերթերը, կանոնները պահվեն: «Քաղաքացիներն էլ իրար պետք է ամոթանք տան, իրար պետք է ասենք՝ էս ի՞նչ ենք անում, եկեք սթափվենք»,- ասաց նա և հավելեց, որ մեղավորների փնտրտուքը անիմաստ գործ է:

«Անիմաստ է, որովհետև եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է կառավարությունը: Սա այն կառավարությունը չէ, որ անմասն լինի իր ժողովրդի մեղքից, և եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է ժողովուրդը, որովհետև ժողովուդրն է բերել այս կառավարությանն իշխանության: Մենք մի մարմին, մի օրգանիզմ, մի ամբողջություն ենք, չենք կարող բաժանել, ասել՝ սա կառավարությունն է, սա ժողովուրդն է, լավ ենք, վատ ենք էս ենք: Ես համոզված եմ, որ մենք լավն ենք»,- ասաց նա: