Կարո Փայլանի ջանքերով Թուրքիայում բռնցքամարտի առաջնություններից մեկը կանվանակոչվի Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի պատվին (լուսանկարներ)

13:40 • 03.06.20

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթյա բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի պատվին բռնցքամարտի առաջնություն կանվանակոչվի: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:

2020 թվականի հունվարի 25-ին Կարո Փայլանը Թուրքիայի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին տեղեկացրել էր Զաքարյանի մահվան մասին և առաջարկ էր ներկայացրել Զաքարյանի նվաճումների ու թուրքական սպորտում ներդրման համար նրա պատվին որևէ սպորտային միջոցառում անվանակոչելու վերաբերյալ:

Թուրքիայի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Մեհմեթ Մուհարեմ Քասափօղլուն պատասխանել է Փայլանի առաջարկին` տեղեկացնելով, որ որոշում է կայացվել Կարպիս Զաքարյանի անունով մրցաշար անցկացնել, իսկ մարզահամալիրի անվանակոչման հարցի քննարկումը դեռ ուժի մեջ է:

«Ուրախալի է, որ իր ամբողջ մարզական կյանքում խտրականության ենթարկված Կարպիս Զաքարյանի պատվին մրցաշար կանվանակոչվի: Մեր բռնցքամարտիկի ձեռքբերումներն ըստ արժանվույն չեն գնահատվել իր կենդանության օրոք, և մենք ակնկալում ենք, որ նրա անունը կփոխանցվի ապագա սերունդներին նրա անվան մարզական համալիրի միջոցով»,-հայտարարել է Փայլանը:

 

HDP'li Paylan: Garbis Zakaryan'ın adı turnuvaya verilecek - Haber

 

Garo Paylan: A Tournament will be Named After Late Boxer Garbis ...