Անգլիայում 20-ամյա երիտասարդը ցատկել է 60 մետր բարձրությամբ ժայռից և կոտրել ողնաշարը (լուսանկարներ, տեսանյութեր)
Անգլիական Դորսեթ կոմսությունում լողորդները փրկել են 60 մետր բարձրությամբ ժայռից ջուրը ցատկած երիտասարդի կյանքը, հայտնում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Մայքլ Ուայլի անունով տղան ընկերոջ՝ Դիլան Քիրքվուդի հետ Դերդլ Դոր ժայռի ափամերձ հավածում լողալիս է եղել, երբ հենց իր աչքի առաջ մի քանի մարդ սկսել է ժայռից ծովը ցատկել, որոնցից մեկի համար այն վատ ավարտ է ունեցել։
Պատահարի՝ անօդաչու թռչող սարքի միջոցով նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է 20-ամյա երիտասարդն ընկնում ջուրը, որից հետո օգնություն ցուցաբերելու նպատակով նրա մոտ են շտապում Ուայլին և Քիրքվուդը։ Վերջիններս տուժածին փչովի միաեղջյուրի վրա են դրել և հիվանդանոց հասցրել:
«Նա խորտակվելու էր։ Այնպես ուժեղ էր ջրին բախվել, որ անգամ մակերեսին չէր մնացել, միանգամից հատակ էր իջել։ Ընկերոջս՝ Դիլան Քիրքվուդի հետ միասին խուճապահար սկսեցինք նրան փնտրել։ Ի վերջո գտանք, ծովի հատակին ես նրա մարմնի ուրվագծերը տեսա, սակայն դա ինձնից շատ հեռու էր»,-պատմել է Ուայլին և հավելել, որ վերջում երիտասարդին փրկելու համար հինգ անգամ սուզվել է ջրի հատակը։
«Ուղղակի ձեռքից բռնեցի և փորձեցի դեպի վեր քաշել»,- պարզաբանել է փրկարարը։
Փչովի ներքնակի վրա տուժածին դնելուց վերջինս սրտխփոց չի ունեցել։ Բարեբախտաբար ափին այդ պահին չորս կին է եղել, որոնք սիրտ-թոքային վերակենդանացման միջոցով կարողացել են այնպես անել, որ տուժածը շնչի։
Ավելի ուշ պարզ է դարձել, որ երիտասարդը կոտրել է ողնաշարը:












