Թուրքիան Ադրբեջանի քաղաքացիների համար առանց վիզայի երկրում գտնվելու ժամկետը երկարաձգել է մինչև 90 օր
Թուրքիան Ադրբեջանի քաղաքացիների համար երկրում առանց վիզայի գտնվելու ժամկետը երկարաձգել է մինչև 90 օր: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի կառավարական «Resmi gazete» պաշտոնաթերթը:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս հրամանագրով ուժի մեջ է մտել վիզային ռեժիմի փոխադարձ վերացման մասին միջկառավարական համաձայնագիրը, որը ստորագրվել է երկու երկրների միջև 2020 թվականի փետրվարի 25-ին:
Մինչ այս Թուրքիայում Ադրբեջանի քաղաքացիների՝ առանց վիզայի ռեժիմի գտնվելու ժամանակահատվածը կազմում էր 30 օր:










