Ուկրաինայի պահեստներում 2700 վագոն հացահատիկի անհետացման հարցում մեղավոր են ճանաչել մկներին

12:27 • 03.06.20

Ուկրաինայի պետռեզերվի գործակալությունում մասշտաբային աուդիտ է անցկացվել, որի հետևանքով հացահատիկի պաշարների հսկայական պակաս է հայտնաբերվել, հայտնում է eadaily.com կայքը։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Միխայիլ Ապոստոլը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ պակասուրդը կազմել է 2700 վագոն՝ ընդհանուր 800 միլիոն գրիվնայի չափով։ Մեղավոր են ճանաչվել մկները:

«Մոտ 2700 վագոն հացահատիկը, որը պետք է գտնվեր Պետռեզերվի պահեստներում, մկներն են կերել»,- գրել է պաշտոնյան:

Ապոստոլը նաև նշել է, որ Տերնոպոլի մարզի Չորտկովի մասնաճյուղի պահեստներում նույնպես հացահատիկի պակաս է գրանցվել, և կրկին մեղավորը մկներն են։

Իրավիճակը լիովին հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ, որ պետական իշխանությունները Պետռեզերվը ստուգելու այնքան էլ մեծ ցանկություն չեն ունեցել և այդ քայլին են գնացել հերթական կոռուպցիոն սկանդալի պատճառով, գրում է լրատվամիջոցը: