ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

17:20 • 04.06.20

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի գործընկերներ,

Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,- ասվում է գրառման մեջ։

Դավիթ Անանյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 17-ին:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում մարդկանց կուտամկումների լուսանկարներ է հրապարակում։ Երեկ մաքսային կետերից երկու հրապարակում է արել:

«Արարատյան մաքսատուն: Պարոն Անանյան՝ կարգավորեք արագ»,-առաջին հրապարակմամբ գրել էր Փաշինյանը, որոշ ժամանակ անց լուսանկար էր հրապարակել Արևմտյան մաքսատնից. «Արևմտյան մաքսատուն. շատ մարդ չի վարակվի, ընդամենը մեկ-երկու հոգի. շարունակությունը երկրաչափական պրոգրեսիայով: Այս անպատասխանատվությունը անհետևանք չի մնա»: