Ավելի քան 180 000 դոլար. Porsche-ն ներկայացրել է նոր 2021 Porsche 911 Targa 4S Heritage Design Edition-ը (լուսանկարներ)
Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Porsche ընկերությունը գաղտնազերծել է վերջերս ներկայացված 992 սերնդի 911 Targa 4S մոդելի հատուկ տարբերակը՝ նոր 2021 Porsche 911 Targa 4S Heritage Design Edition-ը:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, մեքենան արտադրվելու է 992 օրինակով:
Դրա գինը սկսվում է 180 600 դոլարից:Մեքենայի առաքումը կիրականացվի ընթացիկ տարվա վերջում:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն համապատասխանում է 911 Targa 4S-ին:


















