Երբ բանը հասնում է նրան, որ համոզման մեթոդը արդյունավետ չէ, պետք է կիրառել հարկադրանքի մեթոդը. Արմեն Խաչատրյանը` առանց դիմակի անձի բերման ենթարկման մասին
Տեսանյութը նայեցի, որևէ ոչ համաչափ ուժի կիրառման փաստ ես չարձանագրեցի: Եթե քաղաքացին չի ենթարկվում ոստիկանության պահանջներին և բանը հասնում է նրան, որ համոզման մեթոդը արդյունավետ չէ, պետք է կիրառել հարկադրանքի մեթոդ և տվյալ դեպքում` ոստիկանը կիրառել է ձեռքի ծալման և բերման ենթարկելու հնարքը. այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը` անդրադառնալով դիտարկմանը, որ ոստիկանների՝ դիմակ չկրելու համար քաղաքացու հանդեպ ուժի կիրառումը ընդդիմախոսները և իրավապաշտպանները որակել են որպես ոանհամաչափ ուժի կիրառում։
Tert. am-ի դիտարկմանը, թե կադրերում ոստիկանները 4-5 հոգի են, արդյոք հնարավո՞ր չէր այդ գործողությունները քիչ ոստիկաններով իրականացնել, արդյունքում՝ քաղաքացին գետնին է հայտնվել, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ, եթե ոստիկանն այդ քաղաքացուց երկու անգամ մեծ ֆիզիկական ուժ ունենար, գուցե մեկ ոստիկանով հնարավոր լիներ բերման ենթարկել, սակայն, երբ քաղաքացին ֆիզիկական ուժ է կիրառում` չենթարկվելու համար, հնարավոր է ոչ թե չորս, այլ տասը ոստիկան լինի, քանի որ ոստիկանը կաշկանդված է, ոչ համաչափ ուժ կիրառելու մեջ:
Հարցին, թե արդյոք ոստիկանությունում նոր ուժեր ունենալու խնդիր կա՞, պատգամավորը նշեց.
«Ոստիկանությունում հրատապ բարեփոխումներ իրականացնելու համար խնդիր կա և դրա համար կա ռազմավարարություն, կան ժամկետներ: Առաջին քայլը՝ պարեկային ոստիկանության կազմակերպումն է: Ինչ վերաբերում է ոստիկանների այսօրվա ծառայությանը, կարող եմ ասել, որ նրանք ծառայությունը իրականացնում են գործանրաբեռնված ռեժիմով, և ես շնորհակալություն եմ հայտնել նրանց, այս ծանր օրերին բարեխիղճ ծառայություն իրականացնելու համար: Բայց պետք է ասել, որ նրանց ռեսուրսները բավարար չեն: Բազմաթիվ խնդիրներ ունեն հանցավորությոան դեմ պայքարը և գումարած համավարակի հետ խնդիրները, պետք է ասել, որ ոստիկանությունը հանրության աջակցության կարիքն ունի»:
Դիտարկմանը, որ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է լուսանկարներ, որտեղ քաղաքացիները դիմակ չեն կրել և անհարմար իրավիճակում են հայտնվում, Արմեն Ախաչատրյանը պատասխանեց.
«Անձնական տվյալների հետ կապված խնդիր չեմ տեսնում: Անձնական տվյալ է համարվում այն տվյալների համակցութունը, որով հնարավոր է անձին նույնականացնել: Այսինքն` պետք է լինի անուն, ազգանուն, տարիք, հասցե: Եթե դեմքը կա, դա անձնական տվյալների հրապարակում չէ: Եթե քաղաքացիները բողոքում են, թող բարի լինեն, այդ դիմակը կրեն և չհայտնվեն իրավապահների և այսպիսի հրապարակումների տեսադաշտում: Վարչապետի գորոծողությունները ես գնահատում եմ նախականխիչ և այդ հրապարակումներից հետո ես նկատել եմ, որ մեր հանրության վարքագծում դրական տեղաշարժ:
Արմեն խաչատրյանը իր խոսքում ավելացրեց, որ Պարեկային ոստիկանությունը պետք է ունենա նոր արժեհամակարգ, նոր սկզբունքներ, և դրա համար պետք է կադրերի ճիշտ ընտրություն անել: Նա տեղեկացրեց, որ մի քանի օր հետո կունենան կադրերի բազա, կներկայացվեն դիմումները, հարցազրույցների, թեսթերի ստուգման գործընթացից հետո դիմորդները կընդգրկվեն 5 ամսյա ուսումնական ծրագրի մեջ և քննությունները բարեհաջող հանձնած անձիք կհրամանագրվեն։
Հիշեցնենք, Ոստիկանությունն այսօր ուժով բերման էր ենթարկում առանց դիմակի անձին։










