Վրաստանի գլխավոր տաճարի գազամատակարարումը դադարեցվել է պարտքերի պատճառով

14:35 • 05.06.20

Վրաց ուղղափառ եկեղեցու գլխավոր` Սուրբ Երրորդություն տաճարի բնական գազի մատակարարումը պարտքերի պատճառով դադարեցվել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը՝ հղում տալով տաճարի սպասավոր հայր Իոան Մչեդլիշվիլիին:

Մչեդլիշվիլին տեղեկացրել է, որ երեք տարվա ընթացքում եկեղեցին 250 000 լարիի չափով գազի պարտք է կուտակել և շնորհակալություն է հայտնել գազափոխադրող ընկերությանը մինչ այժմ եկեղեցուն զիջումներ անելու և գազ մատակարարելու համար:

«Մենք մի քանի օր գազ չունենք: Մենք պարտք ունենք, որը նրանք կրճատեցին: Մենք ընկերությանը երախտիքի խոսքից բացի այլ բան չունենք ասելու, քանի որ այդքան երկար ժամանակահատված մեզ զիջել են և գազի մատակարարումը չեն դադարեցրել: Մեզ մի քանի անգամ զգուշացրել էին, և մենք էլ ասել ենք, որ համաձայն կլինենք ընկերության ցանկացած որոշման հետ»,-ասել է հոգևորականը: