Զբասաշրջիկների համար վերաբացվելուց 2 օր անց Վենետիկը հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել է (լուսանկարներ)
Իտալիայի Վենետիկ քաղաքը կորոնավիրուսի ֆոնին հայտարարված սահմանափակումներից հետո զբասաշրջիկների համար վերաբացվելուց 2 օր անց հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել է, գրում է Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ անձրևների պատճառով հեղեղվել է Վենետիկի քառորդ մասը։ Նշվում է, որ տեղումներն այս եղանակին հազվադեպ են լինում։
Համացանցում հայտնված լուսանկարներում Վենետիկի քաղաքային գլխավոր հրապարակը և զբոսաշրջիկներին գրավող աշխարհի ամենաճանաչված հրապարակներից մեկը՝ Սուրբ Մարկոսի հայտնի հրապարակը, հեղեղված են անձրևաջրերով։
Քաղաքը հորդառատ անձևրևների պատճառով հեղեղվել է կորոնավիրուսի ֆոնին հայտարարված սահմանափակումներից հետո զբասաշրջիկների համար վերաբացվելուց 2 օր անց։
Իտալիան, ինչպես և եվրոպական երկրների մեծ մասը, փորձում է վերականգնել զբոսաշրջային արդյունաբերությունը՝ նույնիսկ կորոնավիրուսի համավարակի պայմաններում։
















