Քաղաքացին ընկել է Փամբակ գետը

13:24 • 05.06.20

Հունիսի 5-ին, ժամը 12:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի մոտակա Փամբակ գետը։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ՀՀ ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։