Բրազիլիայում 1 օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 հազար դեպք է գրանցվել. Զոհերի թվով երկիրն աշխարհում երրորդն է. РИА Новости

04:28 • 05.06.20

Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքովմահվան դեպքերի օրական աճը վերջին 24 ժամում կազմել է 1473: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Հաղորդվում է, որ վարակումների թիվն ավելացել է ավելի քան 30 հազարով: Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը շարունակում է աճել: Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների՝ հարավամերիկյան այս երկիրը զոհերի թվով շրջանցել է Իտալիային և այժմ այդ ցուցանիշով աշխարհում 3-րդն է՝ Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից (երկրորդը) հետո:

Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ վարակման ընդհանուր 614 941 դեպք է գրանցվել, որից վերջին 24 ժամում՝ 30 925: Մահացել է ընդհանուր 34 021 մարդ: Ապաքինվել է գրեթե 255 պացիենտ: