Եգիպտոսում արտասահմանից ժամանած զբոսաշրջիկներին աշնանից շուտ չեն սպասում

15:39 • 05.06.20

Եգիպտոսում արտասահմանից ժամանած զբոսաշրջիկներին աշնանից շուտ չեն սպասում, հայտնում է atorus.ru կայքը։

Երկրի կառավարությունում զբոսաշրջության գործունեության վերսկսման շուրջ քննարկում է տեղի ունեցել, որի արդյունքում երկրի զբոսաշրջության և ավիացիայի նախարարություններին հանձնարակական է տրվել օտարերկրացիների ընդունման հատուկ սխեմա մշակել։ Հնարավոր ժամկետների մասին հայտարարություն չի արվել։

Եգիպտական զբոսաշրջային պալատների ֆեդերացիայից հայտնել են, որ, երկրում կորոնավիրուսային իրավիճակը հաշվի առնելով (պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ավելի քան 27 000 վարակակիր և 1 100 մահ), օտարերկրյա զբոսաշրջության «վերաբացումը» սպասվում է սեպտեմբեր-հոկտեմբերին։ Կազմակերպությունից հույս են հայտնել, որ այդ ընթացքում արդեն վարակի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի։ Եթե ավելի վաղ դա տեղի ունենա, ապա հնարավոր կլինի «վերանայել ժամկետները»։

Փորձագետները պարզաբանում են, որ եվրոպական զանգվածին ամռան սեզոնի երկրորդ կեսին գրավելու համար, հնարավոր է, զգալի գնիջեցումներ լինեն, սակայն կորոնավիրուսի նոր դեպքերը կարող են բոլոր ջանքերն ի չիք դարձնել, իսկ ձմռան սեզոնին ընդառաջ նախկին գները վերականգնելն արդեն խնդրահարույց կլինի։ Ընդունող ընկերությունների ներկայացուցիչների համաձայն՝ ո՛չ հյուրանոցները և ո՛չ էլ իշխանությունները չեն ցանկանում ռիսկի դիմել, ուստի՝ անգամ եթե հուլիս-օգոստոս ամիսներին միջազգային ավիահաղորդակցությունը վերականգնվի, ապա միևնույն է՝ զանգվածային զբոսաշրջության մասին խոսք անգամ լինել չի կարող։

Քաղաքականություն