Նյու Յորքում ցուցարարները փորձել են ակցիայից վտարել քաղաքապետին
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի քաղաքապետ Բիլ Դի Բլազիոն հինգշաբթի որոշում է կայացրել ելույթ ունենալ Բրուքլինում ընթացող ցույցի ժամանակ, սակայն ցուցարարները պահանջել են հեռանալ: Այս մասին հայտնում է ТАСС-ի թղթակիցը:
Հաղորդվում է, որ ցույցին, որն անցկացվել է Մինեապոլիսում ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի հիշատակին, մասնակցել է մի քանի հազար մարդ: Ցուցարարները հավաքվել են այգում, որտեղ խստացված են եղել անվտանգության միջոցառումները:
Սպասվում էր, որ առաջինը ելույթ է ունենալու սպանվածի եղբայրը՝ Թեդը, սակայն բեմ է բարձրացել Դի Բլազիոն:
«Ոչ մի քաղաքական գործիչ»,- բղավել է ամբոխը,- «Գրողի ծոցը քո պարետային ժամը»:
Նշվում է, որ ցուցարարները, միևնույն ժամանակ հարգանքով լսել են քաղաքապետի աֆրոամերիկուհի կնոջը՝ Չիրլեյն Մաքրեյին, որը մարդկանց հանդարտության կոչ է արել:










