Մեր հարցի պատասխանը տարբեր աղբյուրներից ստացել ենք. պատգամավորը՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ Յուրի Խաչատուրովի բիլիարդ խաղալու լուրերի մասին (տեսանյութ)

13:26 • 05.06.20

Յուրի Խաչատուրովի համար էլ էր կարևոր իր ներկայանալը, որովհետև նրա հասցեին շատ կարծիքներ են այս տարիներին հնչել հասարակության մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ խոսելով 2016 թ. ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովի չներկայանալու մասին:

Կարապետյանը չցանկացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք պարզ են մարդկանց անուններ, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Պատգամավորը չպատասխանեց նաև այն դիտարկմանը, թե հանձնաժողովի անդամները, կարծես թե, սլաքներն ուղղում են Յուրի Խաչատուրովի կողմ:

Նա նշեց, որ հիմնական դրվագներով կարողացել են Յուրի Խաչատուրովին ուղղված հարցերն այլ մեթոդներով պարզել, սակայն որոշ խնդիրներ առաջացել են, քանի որ Խաչատուրովն ինքը պետք է տարաբնույթ հարցերի պատասխաներ: Հարցին, թե հաջողվե՞լ է ճշտել այն տեղեկությունը, թե Խաչատուրովը պատերազմի օրերին բիլիարդ է խաղացել, Կարապետյանը պատասխանեց. «Դրվագային չեմ պատասխանի, բայց այդ մասով հարցի պատասխանը ստացել ենք, ստացել ենք տարբեր աղբյուրներից»:

Կարապետյանը շեշտեց նաև, որ շատ հարցեր են պարզվել, որոնք հասակության մեջ քննարկվում էին, շատ հարցեր հերքվել են, սակայն նոր հարցեր ևս առաջացել են, որոնք երբևէ քննության առարկա չեն եղել:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

 

Քաղաքականություն