Թրամփը հայտնել է, որ ներկա չի գտնվելու ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի հիշատակի արարողություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ծրագրում այցելել Մինեապոլիսում ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի հրաժեշտի արարողությանը: Այս մասին Интерфакс-ի փոխանցմամբ հայտնում է Bloomberg-ը:
Հաղորդվում է, որ Ֆլոյդի հիշատակին մի քանի արարողություններ են անցկացվելու: Հինգշաբթի դրանք տեղի են ունեցել Մինեապոլիսում և Նյու Յորքում, իսկ հանգստյան օրերին կանցկացվեն Հյուսիսային Կառոլինա նահանգի Ռայֆորդ քաղաքում, երկուշաբթի՝ տեխասյան Հյուսթոնում:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չեն դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար: Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել:










