Ճապոնացի ինժեներները պաշտպանիչ դիմակ են ստեղծել լողավազանում կրելու համար

16:53 • 07.06.20

Ճապոնական Konami Sports ընկերության ինժեներները սկսել են կորոնավիրուսից պաշտպանող դիմակներ արտադրել լողավազանում օգտագործելու համար:

Ինչպես ներկայացնում է Asahi TV ճապոնական հեռուստաալիքը, այդ դիմակները նախատեսվում են լողի դպրոցներում կիրառելու համար, որտեղ մարզիչները հաճախ ստիպված են լինում փոքրիկներին ուղղություն տալ հենց ջրում:

Նշվում է 10 նմուշից կազմված փաթեթը գնահատվում է 29 000 իեն կամ 260 դոլար:

Ճապոնիայի իշխանությունները հունիսի 1-ից թույլատրել են բացել լողավազանները:

Վերջին տվյալների համաձայն՝ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվել է 17 000 մարդ, մահացել՝ 915-ը, ապաքինվել՝ 14 900-ը: